Վերին Լարսի ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

աա.j

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

--00—ԼՀ