Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

7efaa38af1f0a8a5289bfd1b9d23e5e1_M

Վերին Լարս անցակետի մոտ գրեթե 850 հայկական բեռնատար է սպասում։ Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2173 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 847-ը հայկական են։

--00—ՅՄ