ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը, առաջիկայում նոր հանդիպում կանցկացնեն։ Այս մասին 24News-ին հայտնել են փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից՝ հավելելով, որ կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի լրատվամիջոցներին հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա հունվար ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ այս հանձնաժողովների պայմանավորվածության հետևանքով Հայաստանը միակողմանիորեն հանձնեց Ադրբեջանին Կիրանցին հարակից գյուղերը, որոնք ԽՍՀՄ որոշ շրջանում եղել են Ադրբեջանի մաս։ Դրա հետ զուգահեռ Ադրբեջանի օկուպացիայի տակ է մնում Տավուշից, Գեղարքունիքից, Վայոց ձորից և Սյունիքից ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ։
--00—ԼՀ