Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

befunky-collage-2025-01-26t115115848-770x_

Հունվարի 26-ին, ժամը 02:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 27 քմ)։

--00—ՅՄ