Սրանց ռադ ենք անելու, Ալեն Սիմոնյանն ա՞ հայրենասերը, իրանց կուրսը Թուրքիան ա, ոչ մի կոպեկ չենք տալու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Ոչ մի կոպեկ չենք մուծելու։ Ո՛չ տրանսպորտ, ո՛չ հայտարարագիր, ո՛չ էլ 10 տոկոս։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց անցկացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսվարողներից մեկը։

Հիշեցնենք՝ մի խումբ քաղաքացիներ բողոքում են կառավարության հարկային քաղաքականությունից՝  շրջանառության հարկի կրկնակի բարձրացումից, նաև տրանսպորտի, աղբի տուրքի բարձրացումից, պարտադիր հայտարարագրից։

Ըստ տնտեսվարողների, խնդրի լուծումը կառավարության հեռացումն է։

«Սրանց ռադ ենք անելու, Ալեն Սիմոնյանն ա՞ հայրենասերը, իրանց կուրսը Թուրքիան ա, ոչ մի կոպեկ չենք տալու»,- ասաց տնտեսվարողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ