ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Շիրակի մարզում պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության դեպքով ձերբակալվածներ կան:
«Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին կատարվում են վարութային գործողություններ»,- 24News-ին ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Շիրակի մարզում 2 պարեկ է ձերբակալվել բնակարանային գողության կասկածանքով:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ