ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182 հոդվածով նախատեսված արարքի համար ակցիայի 3 մասնակից է բերման ենթարկվել։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքի մոտ գերլարված իրավիճակ է, բախում տեղի ունեցավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։
Նշենք, որ այսօր կառավարությունում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։
Ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ հեռացրեցին ակցիայի մասնակիցներին շենքի տարածքից։
--00—ՅՄ