Հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում չգործող կարի ֆաբրիկայի տանիքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

photo_2025-02-15_10-08-40

Փետրվարի 14-ին՝ ժամը 22:20-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող կարի ֆաբրիկայում՝ այրվում է տանիքը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկ փողոցում գտնվող չգործող կարի ֆաբրիկայի (երկհարկանի) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։56-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել են շենքի տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ։

--00—ՅՄ