ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Նշված ժամանակահատվածում վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու: Ադ մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
--00—ՍՊ