«Գյումրեցիների ակտիվ մասնակցությունը ջղաձգումների մեջ է գցել ընտրակեղծարարներին»․ Սարիկ Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

սս

Գյումրիի համայնքապետի ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը գրել է.

«Ինչքան ուզում եք ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է:

Գյումրեցիներ ջան, ձեր այս ակտիվ մասնակցությունը ընտրություններին ջղաձգումների մեջ է գցել բոլոր ընտրակեղծարարներին:

Համոզված եմ` ինձ մենակ չեք թողնելու, սիրելի գյումրեցիներ»։

Նշենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 39181 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 35.22%-ը:


 
--00--ՍՊ