ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» և դրան կից կուսակցությունները հակասահմանադրական կճանաչվեն և այլևս չեն կարողանա մասնակցել ընտրություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
«Այս փուլում արդեն պարզ է, որ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի եզրակացությունն ամուր իրավական հիմք կհանդիսանա այս կուսակցությունները հակասահմանադրական ճանաչելու համար, և ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։
--00—ՍՊ