ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Այսօր՝ ժամը 11:20-ին, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի փաստաբան Արսեն Բաբայանը Հակակոռուպցիոն դատարանի մոտ կարեւոր հայտարարությամբ է հանդես գալու։
Հայտարարությունը կապված է Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբի աշխատանքների հետ:
«Հակակոռուպցիոն կոմիտեն վարչական հսկողություն խափանման միջոցի կիրառմամբ փորձում է Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր Քաղաքը» դաշինքին զրկել ընտրություններին արդյունավետ մասնակցելու հնարավորությունից: Փորձում են սահմանափակել ընտրության օրը ավագանու թեկնածուների եւ դաշինքի այլ անդամների քաղաքական իրավունքները»,- գրել է Բաբայանը։
--00--ԱՀ