Սարիկ Մինասյանը նախնական տվյալներով Գյումրիում հավաքել է 36.22%, ՔՊ-ն միայնակ իշխանություն չի կազմի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

11

24News-ի տեղեկությունների համաձայն, Գյումրիում ամփոփվել են ընտրությունների բոլոր տեղամասերի արդյունքները։ Այսպես, ըստ մեր ունեցած տվյալների, ՔՊ-ի Սարիկ Մինասյանը հավաքել է 36.22%, Վարդան Ղուկասյանը՝ 20.48%, Կարեն Մալխասյանը՝ 3.57%, Կարեն Սիմոնյանը՝ 6,11%, Արտյոմ Թումանյանը՝ 1.37%, Լևոն Բարսեղյանը՝ 4.45%, Արտյոմ Ղարաղազարյանը՝ 2.96%, Մարտուն Գրիգորյանը՝ 15.56%, Ռուբեն Մխիթարյանը՝ 7.87%:

 Այսպիսով, ՔՊ-ն չի կարողանում միայնակ իշխանություն կազմել Գյումրիում, ինչը ստեղծում է ընդդիմության համար միավորման հնարավորություն։

 

--00—ԱՊ