ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Գյումրիի համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սիրելի գյումրեցիների, հարգելի հայրենակիցներ: Քարոզարշավի վերջին ժամերը Գյումրիում ամփոփելու եմ ընկերներիս հետ: Սաթիկ Սեյրանյանը, Աբրահամ Գասպարյանը և Նարեկ Գալստյանը ինձ հետ միասին ժամը 22:00-ից սկսած լինելու են ուղիղ եթերում:»
«Գրեք այս ընթացքում ձեզ համար ամենակարևորը դարձած հարցերը, որոնց նույնպես ուղիղ եթերի ընթացքում կպատասխանեմ: Շնորհակալ եմ:», - ավելացրել է Մխիթարյանը։
--00—ԱՊ