ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանի ընդդիմադիր դաշտում անհրաժեշտ է լայն համախմբում, այլ ոչ թե իմպերատիվ պահանջներ, թե այս կամ այն գործիչը պետք է հեռանա քաղաքականությունից, որպեսզի հնարավոր լինի հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
Ըստ մեր զրուցակցի, դաշտում կան գործիչներ, որոնք ունեն անհիմն, ինչպես ինքն էր ձևակերպում՝ «Արարատից բարձր» ամբիցիաներ, սակայն մի քանի մարդ չկա, որ գնում է այդ տեսակի գործիչների հետևից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ