ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Գաբրիելյանը մարտի 30-ին Գյումրիում ակնհայտորեն ոչ սթափ վիճակում հայհոյել էր լրագրողներին, նրան չէին կարողացել զսպել անգամ սեփական թիմակիցները։
Արդեն այսօր նա ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ հրաժարվում է մանդատից, սակայն պատրաստվում է մասնակցել ՔՊ վարչության առաջիկա ընտրությանը, քանի որ «կուսակցությունը առողջացման կարիք ունի»։
«Նավակ ճոճող» դիմելաձևով հայտնի Գաբրիելյանը ՔՊ հիմնադիրներից է։
--00—ՅՄ