ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
ԱԺ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում, ըստ ՔՊ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ընտրացուցակի, կփոխարինի Արշակ Օրդուխանյանը։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 100-րդն է։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հրապարակային ներողություն էր խնդրել Գյումրիում տեղի ունեցած միջադեպի համար և պաշտոնապես հայտարարել, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը:
--00--ԱՀ