ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Bloomberg-ի նախկին մենեջեր Ռիչարդ Սամարելը, նրա կինը՝ Լինան և ինը տարեկան դուստրը՝ Սամանթան, մահացած են հայտնաբերվել Հարավային Կարոլինայի Գրիր քաղաքում գտնվող իրենց առանձնատանը: Այս մասին հայտնում է New York Post-ը։
Ոստիկանները դիակները հայտնաբերել են ուրբաթ օրը՝ մարտի 29-ի առավոտյան։ Նրանց մահը վրա է հասել առավոտյան ժամը 10:20-ից մինչև 11:29-ն ընկած ժամանակահատվածում: Իրավապահ մարմինները չեն հստակեցրել՝ արդյոք Սամարելիները սպանվել են, թե մահացել են դժբախտ պատահարի հետևանքով, սակայն հայտնել են, որ «հասարակության համար վտանգ չկա»:
--00--ԱՀ