Ադրբեջանը շատ ինտենսիվ պատրաստվում է «խաղաղության», հուսով եմ՝ ՀՀ իշխանությունները չեն շեղվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

photo-2023-03-10-15-59-41-976x_-quality(75)

«Եթե մեր բանակը նորից ստիպված լինի պատերազմել, Երևանը պետք է նախօրոք տեղ պատրաստի նոր դագաղների համար, և մենք ստիպված կլինենք զարդարել մեր «Ռազմավարի պուրակի» ազատ տարածքը Ֆրանսիայից և Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկայով․․․»,-նման հայտարարություն է արել Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը՝ պնդելով, թե իբր «Հայաստանը Ադրբեջանի դեմ պատերազմ է նախապատրաստում»։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։

«Ինչ խոսք, Ադրբեջանը շատ ինտենսիվ պատրաստվում է «խաղաղության»։ Հույս ունեմ ՀՀ իշխանությունները երբեք, երբեք չեն շեղվի միակողմանի զիջումներով ու անվերջ նվաստացումներով «խաղաղություն» կառուցելու «փառահեղ» քաղաքականությունից․․․․»։

--00—ՅՄ