ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Անտառային փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Նորայր Մ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և օտարերկրյա քաղաքացու կողմից վարած «Honda» մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը և նրա ուղևորը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գում 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Տարաքծը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Օհանյանն ու Նարեկ Համբարձումյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի և նրա ուղևորի ինքնությունը:
Մոտոցիկլավարն ու նրա ուղևորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, իսկ մոտոցիկլը հաշվառված է «Կվիկ Դել» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
--00--ԱՀ