Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկայում կայցելի Բաքու: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական Հանրապետության նախագահի այցը կկայանա ապրիլին:
 
Հատկանշական է, որ այսօր Ադրբեջանում է գտնվում Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին, որն արդեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
 
--00--ԱՀ