Մարդ ու կին մի մարմին, բայց ոչ մի «ֆեյսբուք». Հանրային ռադիոյի տնօրենը չի մեկնաբանել կնոջ գրառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

photo_2025-04-01_17-26-55

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը չի ցանկացել մեկնաբանել կնոջ գրառումը, նա նշել է, թե չի կարդում կնոջ ֆեյսբուքյան գրառումները և ընդհանրապես չի ցանկանում մեկնաբանել դրանք, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։

Նա ավելացրել է, որ այս հարցով իրենք դադարել են վիճել. կինն ինչ ուզում, գրում է, իսկ ինքը էլ իրավունք ունի դա չկարդալ։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում այսօր հրապարակվել է Քոլոյանի կնոջ` Շուշան Ղազարյանի գրառումը, որտեղ նա վիրավորական արտահայտություններ է գրել արցախցիների հասցեին։

--00—ՅՄ