Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

photo_2025-04-01_17-53-4

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Նախքան հրաբխի ժայթքումը տարհանվել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչները և հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող «Blue Lagoon»  երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող մարդիկ: 

Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակը հայտնել է, որ ժայթքումը սկսվել է ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:45-ին, Գրինդավիկ փոքրիկ քաղաքից հյուսիս: Մեկ ժամվա ընթացքում գետնի մեջ բացված ճեղքը 700 մ լայնություն ուներ և շարունակում էր մեծանալ:

Ժայթքմանը նախորդել է երկրաշարժ, որը գրանցվել է տեղական ժամանակով 06:30-ին։ Քաղաքից դուրս և քաղաքի ներսում ճանապարհները շարունակում են փակ մնալ, սակայն թռիչքներ դեռ իրականացվում են։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ