ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
Նշվում է, որ կողմերը կարեւորել են տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակնեում համագործակցության հետագա ամրապնդումը։
--00—ՍՊ