Չարենցավանի սպանությամբ ավարտված վիճաբանության դեպքով կալանավորված կա, չորսը տուժող են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

ա

Կոտայքի մարզում օրեր առաջ սպանությամբ ավարտված վիճաբանության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում մեկ անձ կալանավորվել է, 4 անձ ճանաչվել է տուժող։ Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, Չարենցավանում խմբակային վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր սպանությամբ, 5 անձ տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։


«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 12-րդ կետերով:
Վերջինս կալանավորվել է։ 1 անձ ձերբակալվել է, 4 անձ ճանաչվել է տուժող»,- հայտնել են ՔԿ-ից։ 
 

--00—ՍՊ