Թուրքիայում Ռամադանի առաջին օրերը հանգիստ չեն անցել, ՃՏՊ-ներից մահեր են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

աա

Թուրքիայում «Ռամադանի» (մահմեդականների պահքի ամիսը) տոնական արձակուրդի առաջին 3 օրերին մեծ թվով տրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել:

Ընդհանուր առմամբ ՃՏՊ-ների թիվը կազմել է 2138, որոնց հետևանքով մահացել է 27 մարդ, իսկ ևս 3619-ը՝ վիրավորվել։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի խոսքով՝ միայն տոնական արձակուրդի 3-րդ օրը՝ մարտի 31-ին, տեղի է ունեցել 663 վթար, որոնց հետևանքով էլ մահացել է է 8 մարդ, վիրավորվել՝ 120-ը։

Նախարարը հորդորել է պահպանել երթևեկության կանոնները՝ հիշեցնելով, որ «ճանապարհները մարդկանց միացնելու համար են, ոչ թե բաժանելու»։

--00—ՍՊ