Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

a

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից և սպառազինությունից։ 

Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր են քննարկել ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն

 Բայրամովը Եվրոպական արտաքին քաղաքականության գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորդուի և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ տարածաշրջանային և միջազգային հարցեր է քննարկել։ Նա հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ, իբր, «տարածքային հավակնություններ» կան, և իբր ՀՀ սպառազինումը «սպառնալիք է խաղաղության օրակարգի առաջխաղացման համար»։ 
 

--00—ՍՊ