ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջերս նվիրատվություն է ստացել Azat Mard ընկերությունից, որի հիմնադիր Գարեն Չոբանյանը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։ Նվիրատվությունը կատարվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ նպատակ ունենալով աջակցելու Հայոց ցեղասպանության թանգարանի տեխնիկական զարգացմանը անհրաժեշտ սարքավորումների արդիականացման միջոցով։
«Մենք խորապես շնորհակալ ենք Գարեն Չոբանյանին, որի նվիրվածությունը Հայաստանին աննահանջ է, ինչն արտացոլվում է նրա յուրաքանչյուր քայլում։ Azat Mard-ն ակտիվորեն մասնակցում է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների ողջ Հայաստանում, և այս ներդրումը ևս մեկ վառ օրինակ է հայկական ժառանգության, մշակութային ու ազգային ինքնության պահպանման և տարածման գործում:
Միասին մենք շարունակում ենք վառ պահել մեր նախնիների հիշատակը և կառուցել ապագա` հիմնված մեր հավաքական հիշողության, տոկունության, ճշմարտության և արդարության վրա»,- նշվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ