ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։
Տեսանյութում ամփոփված են Ա Սերիայի 30-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպման ընթացքում (2:1) 36-ամյա խաղացողի հաջողված գործողությունները։
«Հպումը հպման հետևից, խաղի կատարյալ կառուցում»,- գրված է տեսանյութին կից։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «ներաձուրիի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
--00—ՍՊ