Զախարյանը վնասվածքից հետո վերսկսել է անհատական ​​մարզումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

s

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հայտնել է, որ կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածք ստանալուց հետո սկսել է անհատական ​​մարզումները։

Մարտի 16-ին «Ռեալ Սոսյեդադը» հայտարարել էր, որ 21-ամյա Զախարյանի մոտ քառագլուխ մկանի վնասվածքը կրկնվել է, և մի քանի շաբաթ կպահանջվի վերականգնման համար։

«Զախարյանը սկսել է անհատական ​​մարզումները և քրտնաջան աշխատում է մարզասրահում: Մենք դեռ հստակ ժամկետ չունենք, թե երբ Արսենը կվերադառնա թիմի մարզմանը, բայց նա շատ է ջանում»,- Մունդուատեի խոսքերն է փոխանցում Sport24-ը:
 
Armsport

--00—ՍՊ