ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հերքել է թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունները, թե ապրիլի 15-16-ը Թուրքիայում Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպում է կայանալու Սև ծովի անվտանգության հարցերով։
Ավելի վաղ հաղորդվել էր՝ ապրիլի 15-16-ը Անկարայում Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններ կվարեն։
--00--ՍՊ