Եվրասիական զարգացման բանկը 80 000 դոլար կտրամադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Screenshot_12

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 80 000 դոլար կտրամադրի ՀՀ ֆինանսների նախարարությանը` աշխատակազմի ղեկավար կազմի 55 ներկայացուցիչների կարողությունների զարգացման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

«Ծրագրի նպատակն է նպաստել նախարարության մարդկային ռեսուրսների ներուժի, ինչպես նաև հմտությունների զարգացմանը, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

Միաժամանակ նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության և «Հարմոնիա» հիմնադրամի հետ պայմանագրի շրջանակում համապատասխան վճարումները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է 947.4 հազար դրամ համաֆինանսավորման գումար։ Այս գումարը կվերաբաշխվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի համաֆինանսավորման միջոցներից։

Նշվում է նաև, որ այս նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 30.1 մլն դրամի չափով:

--00—ՅՄ