ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Գաղտնի քվեարկությամբ՝ 19 կողմ, 0 դեմ ձայնով տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Սամվելի Զաքոյանն ընտրվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:
2025 թվականի մարտի 19-ին տեղի էր ունեցել համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցելու համար գրանցվել էր չորս հավակնորդ՝ Արևիկ Ազիզյանը, Հրաչյա Զաքոյանը, Հայկ Ղազարյանն ու Սոնա Ծառուկյանը:
--00—ԱՀ