ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ և 18 դեմ ձայներով:
Նշենք, որ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով սեփականատերերին առաջարկվում է պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ բանկային հաշվին:
Նախագծի հեղիանկի համոզմամբ՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն ու թափանցիկությանը: