ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզմների ազգային պահեստարանը հրապարակել է էլեկտրոնային մանրադիտակով արված կորոնավիրուսի նոր տեսակի լուսանկարը: Համաճարակի պատճառով Չինաստանում մի քանի տասնյակ մարդ է մահացել, վարակման դեպքերը հասել են 830-ի: Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:
Ավելի վաղ իշխանությունն արգելել էր մուտքն ու ելքը Ուհան քաղաքում: Խոսքն ավտոբուսների, մետրոյի, նավերի, գնացքների և օդանավերի մասին է: Բնակիչները միայն քաղաքի ներսում տեղաշարժվելու հնարավորություն ունեն:
Նշեռնք, որ համաճարակի ախտանիշներ են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում: