ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հունվարի 24-ին բելառուսական Belavia ավիաընկերության օդանավը Մինսկ-Մյունխեն չվերթի ժամանակ, հետ է շրջվել կես ճանապարհից և վայրէջք կատարել Գրոդնո քաղաքում` տեխնիկական անսարքության պատճառով: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով flightaware ծառայության տվյալներին:
Աղբյուրի փոխանցմամբ օդանավը հետ է շրջվել լեհական Վրոցլավ քաղաքի օդային տարածքով անցնելիս:
Ուղևորների խոսքով՝ Գրոդնոյում վայրէջք կատարելուց հետո օդանավ են բարձրացել սահմանապահներն ու վեց ուղևորի անուն տվել՝ հրամայելով նրանք իջնել օդանավից: Քիչ անց մյուս ուղևորներին ևս խնդրել են իջնել, որպեսզի օդանավը լիցքավորեն:
Նշվում է, որ օդանավը թռիչքը շարունակել է երեք ժամ ուշացումով: Ավիաընկերության ներկայացուցիչները կատարվածը պատճառաբանել են տեխնիկական անսարքությամբ: