ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Իզմիրից Ստամբուլ ժամանած ինքնաթիռը կոշտ վայրէջքի պատճառով Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Աղբյուրի փոխանցմամբ կատարվածի հետևանքով Pegasus Airlines ավիաընկերության օդանավը երեք մասի է բաժանվել և բռնկվել է:
Օդանավի 177 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամը տարհանվել են: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջներն ու շտապ օգնության հաշվարկները:
Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ զոհեր չկան, սակայն մի քանի ուղևորներ վնասվածքներ են ստացել:
Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի խոսքով՝ 21 մարդ հոսպիտալացվել է: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է: