ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Հիշեցնեմ՝ ՀՀԿ-ն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում ինչպիսի «բագաժ» է թողել մեզ՝ Ցյուրիխյան արձանագրություններ, որտեղ Թուրքիային տրվել է իրավունք՝ միջամտելու տարածաշրջանային խաղաղության կայունության հարցերին, մի շարք բանաձևեր, որոնցում գրված է, թե իբր ՀՀ-ն «օկուպացրել» է ԼՂ-ը և 7 շրջան»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։
«Ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմության բացակայությունը ՀՀ-ի համար կբերի բացասական բանաձևերի և իրավիճակի։ Օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Բաքվում հայտարարեց, որ Թուրքիան կօգտագործի իր ջանքերն Ադրբեջանին աջակցելու ԼՂՀ տարածքի «դեօկուպացման», տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում։ Այս հայտարարությունն անելու իրավունքը Էրդողանին տվել է Սերժ Սարգսյանը, Ցյուրիխյան արձանագրության միջոցով»,- ասել է Իգիթյանը։
Պատգամավորը խոսել է նաև դատավարություների, սահմանադրական հանրաքվեի և այլ հարցերի մասին։
Շարունակությունը՝ տեսանյութում։