ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին, այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը:
Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։