ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում։ Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 13-ի լույս 14-ի գիշերը Լիոնի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի գործողություններ են կատարվել։ Պղծվել է այնտեղ տեղայակված Հայերի ցեղասպանության հուշահամալիրը։
Հուշարձանի որոշ սյուներին անարխիստական գրառումներ են հայտաբերվել։ Տեղեկություններ կային նաև, որ սյուներին հայտնաբերել են նաև թքի և մեզի հետքեր։