ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Մարտի 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։05-ի սահմանում Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ դեպի Շինուհայր գյուղ տանող ճանապարհահատվածի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այդ մասին տեղեանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է. ում դին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։
Ավտոմեքենայում, բացի վարորդից, ուղևոր էլ է եղել, որը չի տուժել, սակայն նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած բժիշկները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և ուղևորի, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։