ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
«Երեկ ուշ երեկոյան ախտահանվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխամասային շենքը, մասնավորապես՝ քաղաքացիների սպասարկման սրահը, միջանցքները, պատերը, դռները»: Այս մասին տեղեկացնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը:
«Ախտահանման աշխատանքներ կարվեն նաև Տեսչական մարմնի մարզային կենտրոններում»,- նշված է հաղորդագրության մեջ :