ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը վստահ է՝ առողջապահության նախարարությունն արել է ամեն ինչ վիրուսի տարածումն ավելի կառավարելի դարձնելու համար:
24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ դժվար է ասել, թե որ երկիրն է ավելի լավ պատրաստված համաճարակին, բայց փաստ է, որ հայրենի կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում վիրուսի տարածումը կանխարգելելու մասով:
Ինչ վերաբերում է այս օրերին մեկուսացված կամ ինքնամեկուսացված քաղաքացիներին, որ դեպքերի բերումով աշխատանքի չեն գնում, ապա պատգամավորը նշեց. «Գործատուն սա չի կարող որպես հարկադիր պարապուրդ որակել: Այո, թեև բիզնեսը միշտ էլ իր շահն է հետապնդում, բայց տանը մնացողները նվազագույն աշխատավարձ պետք են ստանան»:
Մանրամասները՝ տեսանյութում։