ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մարտի 27-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի խաչմերուկում նկատել են վարդերի փնջերով 2 քաղաքացու։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեսենելով ոստիկաններին նրանք փորձել են փախուստի դիմել, բայց բռնվել են։ Գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկելու ժամանակ քաղաքացիներից մեկի մոտից «ՀԴՄ» սարք է ընկել:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում պարզվել է անձանց ինքնությունը։ Նրանք Մոսկովյան փողոցի ծաղկի վաճառակետից փորձել էին գողանալ վարդեր եւ «ՀԴՄ» սարքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէին հասցրել՝ բռնվել էին:
Ժամը 04.20-ին ծաղկի վաճառակետի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:
Բերման ենթարկվածները տվել են խոստովանական բացատրություններ։