ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Նորածին երկվորյակներին անվանել են Քովիդ և Կորոնա: Այս մասին հայտնում է Metro պարբերականը, փոխանցում է РенTV-ն:
Երեխաները ծնվել են մարտի 27-ին՝ Ռայպուր քաղաքի հիվանդանոցում: Տղան և աղջիկը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։ Ծնողները երկվորյակներին այդ անուններն են տվել՝ պատճառաբանելով, որ սա կծառայի ի հիշատակ այն դժվարությունների, որոնց միջոցով նրանք ստիպված են եղել անցնել:
«Կորոնավիրուսը շատ վտանգավոր է, բայց հենց դրա պատճառով է,. որ մարդիկ սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել մաքրությանն ու հիգիենային: Ահա թե ինչու մենք երեխաներին կոչեցինք Քովիդ և Կորոնա»,- պարզաբանել է նորածինների մայրը՝ Փրիթի Վերման:
Զույգը նաև նշել է, որ չի բացառվում՝ համաճարակի անկումից հետո փոխվեն երեխաների անունները: