ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Մայիսի 18-ի առավոտյան Միջերկրական ծովում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07։18–ի սահմաններում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6․17կմ խորության և Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 412կմ հեռավորության վրա։
Մարդկային և նյութական կորուտսների մասին ոչինչ չի հաղորդվում։