ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի Queen Elizabeth ավիրակիրի F35 տախտակամածային կործանիչն ընկել է Միջերկրական ծովը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով դուրս գալ ինքնաթիռից, նա բարեհաջող վերադարձել է նավ: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Գերատեսչությունը կատարվածի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել:
--00--ԱՀ