ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը տեղեկացնում է, որ հանդիեպել է մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Հանդիպեցի Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ:
Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները»,-հայտնում է քաղաքապետի տեղակալը: