Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ռուբիոյի հետ, քննարկվել է ուկրաինական ճգնաժամը․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

կկ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: 

Պետքարտուղարը նախարարին տեղեկացրել է Ուկրաինայի, Ֆրանսիայի և եվրոպական մի շարք այլ երկրների ներկայացուցիչների հետ իր և Ուիթքոֆի ունեցած շփումների մասին:

Ընդգծվել է, որ շփումները տեղի են ունեցել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անցկացվող խորհրդակցությունների թեմատիկայով, ներառյալ Պուտինի և Ուիթքոֆի վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած զրույցը: 

Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ամերիկացի գործընկերների հետ՝ ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները հուսալիորեն վերացնելու նպատակով։

 

--00—ՍՊ