Մխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ss

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր գնահատականի է արժանացել Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ 2:2 հաշվով ավարտված հանդիպման ընթացքում ցուցաբերած անխոնջ խաղի համար։

Ինչպես գրում է Gazzetta dello Sport-ը, 36-ամյա հայ կիսապաշտպանը հանդես է եկել բացառիկ ինքնազոհաբերմամբ՝ ցույց չտալով որևէ նշան, որ տարիքն ազդում է իր խաղամակարդակի վրա։

Խղը լուրջ փորձություն էր «Ինտերի» կիսապաշտպանության համար։ Մյունխենյան ակումբը մեկնարկեց Լեոն Գորեցկայի և Յոզուա Կիմիխի ֆիզիկապես հզոր զույգով, իսկ եզրային պաշտպանները հաճախ միանում էին հարձակմանը։ Այդ ճնշման պայմաններում Մխիթարյանը ոչ միայն դիմացավ մրցակցի ուժեղ կոլեկտիվին, այլև պահպանեց թիմի կառուցվածքային ամբողջականությունը։

Գնդակով գործելով՝ նա ցուցադրեց իր բնորոշ տեխնիկական վարպետությունը՝ հատկապես ակտիվ լինելով ձախ եզրում։ Նրա էներգիան և փորձը դարձան թիմի հավասարակշռության պահպանման բանալիներից մեկը։

Չնայած տարիքին՝ Մխիթարյանն իր խաղով կրկին հաստատեց, որ շարունակում է հանդես գալ ամենաբարձր մակարդակով՝ մնալով կարևոր ֆիգուր եվրոպական թոփ խաղերում։

Armsport

--00—ՍՊ